«Ռուսաստանը փորձում է ոչնչացնել մի ամբողջ ազգի». Զելենսկիի ելույթը` Բունդեսթագում


«Ռուսաստանը փորձում է ոչնչացնել մի ամբողջ ազգի». Զելենսկիի ելույթը` Բունդեսթագում
Մարտ 17 15:08 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագում:

«Աջակցեք մեզ, աջակցեք աշխարհին, աջակցեք յուրաքանչյուր ուկրաինացու. դադարեցրեք պատերազմը, օգնեք մեզ` դադարեցնելու այն։

Ռուսաստանը ռմբակոծում է մեր քաղաքները՝ ոչնչացնելով այն ամենը, ինչ կա Ուկրաինայում։ Ամեն ինչ՝ տներ, հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ: Բազմաթիվ ուկրաինացիներ մահացան երեք շաբաթվա ընթացքում: Զավթիչները սպանել են 108 երեխայի»,- ասել է նա:

 
«Ռուսաստանը փորձում է ոչնչացնել մի ամբողջ ազգի». Զելենսկիի ելույթը` Բունդեսթագում