Մոսկվան և Կիևը պայմանավորվել են Չեռնոբիլի ատոմակայանի համատեղ պաշտպանության շուրջ


Մոսկվան և Կիևը պայմանավորվել են Չեռնոբիլի ատոմակայանի համատեղ պաշտպանության շուրջ
Մարտ 17 14:40 2022

Ռուսական կողմը ուկրաինացի զինվորականների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Չեռնոբիլի ատոմակայանում համատեղ անվտանգության շուրջ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ին:

 

Նա մանրամասնեց, որ երկրները համատեղ կվերահսկեն էներգաբլոկների և սարկոֆագի անվտանգությունը։

 

«Չեռնոբիլի ատոմակայանի վերահսկողությունը ռուս զինվորականների կողմից իրականացվել է այնպես, որ չվնասվի նրա անվտանգությանը»,- ասել է դիվանագետը։

 
 

Զախարովան վստահեցրել է, որ ռուսական կողմը մտադիր է շարունակել բոլոր ջանքերը գործադրել այս օբյեկտի անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։