Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ տարածքում հասանելի կլինի «Ժողովրդի ծառան» սերիալը, որի գլխավոր դերում Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին է։
«Դուք խնդրում էիք, եւ նա վերադարձավ։ «Ժողովրդի ծառան» կրկին հասանելի է Նահանգներում Netflix-ով»,- ասված է ընկերության էջում։
Հարթակը նաեւ կարճ հիշեցրել է շոուի սյուժեի մասին։ «Квартал 95» ստուդիայի կայքի տեղեկություններով՝ Netflix-ը Զելենսկու մասնակցությամբ սերիալի ցուցադրման իրավունքները ձեռք է բերել 2016թ․-ին:
Հեռուստաշոուում Զելենսկին կատարում է ազնիվ ու սկզբունքային ուսուցչի՝ Վասիլի Գոլոդորոդկոյի դերը։ Ըստ սյուժեի՝ նրա հերոսը դեպքի բերումով նախագահ է դառնում եւ սկսում պայքարել կոռուպցիայի եւ օլիգարիայի դեմ։
Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»










