Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 47 նոր դեպք, 2 մարդ մահացել է


Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 47 նոր դեպք, 2 մարդ մահացել է
Մարտ 17 11:50 2022

Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, մահացել է 2 մարդ։ 

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 944 317 թեստավորում: Երեկ կատարվել է 2 480 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 422 202 է։ Առողջացածների թիվը՝ 409 047-ը, փաստացի այս պահին բուժվում է 2 924 մարդ։

Համավարակի պատճառով մահացել է 8 589 մարդ, եւս 1642 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։



loading...