Կանադան փակել է օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար: Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության անմիջական աջակիցների և Ուկրաինա ներխուժման դեմ ուղղված տնտեսական միջոցառումների շրջանակում՝ մենք փակել ենք Կանադայի տարածքային օդային տարածքը բելառուսական օդանավերի և ինքնաթիռների համար»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:










