Twitter-ը հեռացրել է Ուկրաինայում իրավիճակի մասին 50 000 ոչ արժանահավատ նյութ


Twitter-ը հեռացրել է Ուկրաինայում իրավիճակի մասին 50 000 ոչ արժանահավատ նյութ
Մարտ 17 10:17 2022

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Twitter-ը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ ոչ ստույգ կամ ոչ հավաստի մոտ 50 հազար նյութ է հեռացրել, այս մասին հայտնել է ընկերության հանրային գործունեության գծով փոխնախագահ Շինեյդ Մաքսուինին։ Նրա խոսքով` վերջին շրջանում ավելացել են ապակողմնորոշիչ կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն պարունակող նյութերը։