Ուկրաինայում մարդասիրական ավտոշարասյան գնդակոծության հետեւանքով չորս մարդ է զոհվել


Ուկրաինայում մարդասիրական ավտոշարասյան գնդակոծության հետեւանքով չորս մարդ է զոհվել
Մարտ 17 00:10 2022

Ուկրաինական կողմը կրակել է փախստականներին տեղափոխող ավտոբուսի շարասյան վրա, որոնք մարդասիրական միջանցքով շարժվում էին դեպի Ռուսաստան՝ Խարկովի ուղղությամբ, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

 

«Մենք պահանջում ենք ուկրաինական կողմից խստորեն պահպանել բոլոր պայմանները՝ ապահովելու մարդասիրական միջանցքների անվտանգությունը բոլոր ուղղություններով, որպեսզի կազմակերպվի բնակչության և օտարերկրյա քաղաքացիների տարհանումը»,- հավելել է նա։