ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 800 ՀՕՊ համակարգ


ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 800 ՀՕՊ համակարգ
Մարտ 16 22:00 2022

ԱՄՆ-ն այս շաբաթ Ուկրաինային կփոխանցի 1 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն, որը ներառում է 800 հակաօդային պաշտպանության համակարգ և 9000 հակատանկային համակարգ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Խոսելով ուկրաինական պատերազմի մասին՝ Բայդենը նշել է հետևյալը. «Դա կարող է լինել երկար և բարդ պայքար»։