Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Պոդոլյակը, մեկնաբանելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները, հայտարարել է, որ կողմերը սկսում են դուրս գալ «ինչ-որ փոխզիջման»:
Նա հայտարարել է փաստաթղթերի պատրաստման մասին, որոնք կարող են քննարկվել Ռուսաստանի հետ բարձր մակարդակի բանակցություններում:
Պոդոլյակի խոսքով՝ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են «երկու նախագահների ուղղակի բանակցությունները»։ «Դա այն հարցն է, որի վրա մենք աշխատում ենք խաղաղ բանակցություններում։ Մենք աշխատում ենք փաստաթղթերի վրա, որոնք նախագահները կարող են քննարկել հետագայում եւ ստորագրել», - ասել է նա ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի մի հատված չորեքշաբթի հրապարակվել է Պոդոլյակի տելեգրամ ալիքում:
Նրա կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ շուտով։
Պոդոլյակը նաեւ վստահություն է հայտնել, որ առաջիկա օրերին կհաջողվի հասնել կրակի դադարեցման պայմանավորվածության:










