Կրեմլից նշել են, թե ինչը պետք է լինի Պուտին-Զելենսկի հանդիպման նպատակը


Կրեմլից նշել են, թե ինչը պետք է լինի Պուտին-Զելենսկի հանդիպման նպատակը
Մարտ 16 21:38 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ու պետք է հանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ՝ ձեռք բերված պայմանավորվածություններն ամրագրելու, այլ ոչ թե քննարկման համար։

 

Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Բանակցությունները հենց հանդիպմանը պատրաստվելն է։ Նախագահները կարող են ու պետք է հանդիպեն ոչ թե քննարկելու, այլ ձեռք բերված պայմանավորվածություններն ամրագրելու համար»,-ասել է Պեսկովը։

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևն աջակցում է Իսրայելի և Թուրքիայի շփումներին, որպեսզի նրանք որպես միջնորդ հանդես գան Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպումը կազմակերպելու համար։