Զելենսկին հայտնել է Ուկրաինայում գերի ընկած ռուս զինվորների թիվը


Զելենսկին հայտնել է Ուկրաինայում գերի ընկած ռուս զինվորների թիվը
Մարտ 16 18:55 2022

«Ուկրաինան գերի է վերցրել մոտ հազար ռուս զինծառայողի, ովքեր վկայություն են տալիս»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Укринформ-ը։

Նա ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր տառապանք են բերել Ուկրաինային և խլել մարդկանց կյանքեր, պետք է պատասխանատվության ենթարկվեն։