«Ռուսաստանը նպատակ չունի զավթել Ուկրաինան». Պուտին


«Ռուսաստանը նպատակ չունի զավթել Ուկրաինան». Պուտին
Մարտ 16 18:40 2022

Ուկրաինայում ռազմական գործողությունների մարտավարությունը, որը մշակվել է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կողմից, լիովին արդարացրել է իրեն, քիչ առաջ հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կիևի և ուկրաինական այլ քաղաքների մոտ ռուսական զորքերի հայտնվելը կապված չէ Ուկրաինան զավթելու ցանկության հետ, Ռուսաստանը նման նպատակ չունի։
Հատուկ գործողության մեջ դրված բոլոր խնդիրները, անշուշտ, կլուծվեն։ Ի տարբերություն արևմտյան երկրների՝ մենք հարգելու ենք սեփականության իրավունքը»,- ասել է նա