Ադրբեջանը վերակառուցում է օկուպացված Շուշին


Ադրբեջանը վերակառուցում է օկուպացված Շուշին
Մարտ 16 17:42 2022

Ադրբեջանը սկսում է վերակառուցել օկուպացված հայկական Շուշի քաղաքը։ Այս մասին հաղորդում է Apa-ն։ Գործակալության հաղորդմամբ՝ Շուշի քաղաքում սկսվում է առաջին բնակելի համալիրի շինարարությունը։

Հայտնի է, որ 6-բլոկանոց բնակելի համալիրը բաղկացած կլինի 24 շենքից։ Ինչպես նշում է պարբերականը, մրցույթն անցկացվում է առաջին երկու բլոկների կառուցման համար։ Բնակելի համալիրը կկառուցվի 8 հեկտար հողատարածքի վրա՝ քաղաքի վերին մասում՝ դպրոցի հարևանությամբ։