Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Մամեդով Էմիլ Ռամիզ օղլուի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է պետական դավաճանության մեջ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մամեդովը երրորդ երկրում հանդիպել է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ և փողի դիմաց համաձայնվել գաղտնի տեղեկություններ տրամադրել այլ՝ ասել է թե՝ հայկական հատուկ ծառայություններին։
Դատարանի որոշմամբ Մամեդովը ձերբակալվել է։ Շարունակվում են հետաքննական օպերատիվ միջոցառումները։










