Առնվազն 13 մարդ է զոհվել Իրանում՝ Չարշանբ-է Սուրի ավանդական կրակի փառատոնի ժամանակ։ Այս մասին հայտնել է Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը:
Նրա խոսքով՝ տոնակատարության ժամանակ երկրի ողջ տարածքում այրվածքներ է ստացել 814 մարդ։
Հրդեհի տոնը նշվում է Նովրուզին նախորդող չորեքշաբթի գիշերը։ Այս օրը իրանցիները խարույկներ են վառում և ցատկում դրանց վրայով։
Նշենք, որ նախորդ տարի նույն տոնակատարությունը խլել էր 9 մարդու կյանք:










