Կիևի մոտ սպանվել են ուկրաինացի բարձրաստիճան հետախույզներ


Կիևի մոտ սպանվել են ուկրաինացի բարձրաստիճան հետախույզներ
Մարտ 15 22:10 2022

Կիևի մերձակայքում սպանվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը։

«Կիևի մերձակայքում ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները լիկվիդացրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության երկու բարձրաստիճան սպաների՝ գնդապետ Օլեգ Ախմեդովին և առաջին աստիճանի կապիտան Դմիտրի Սայչուկին»,- ասել է աղբյուրը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի ռազմական հետախուզության սպա Օլեգ Ախմեդովը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։