Ռուսական հատուկ նշանակության ջոկատը Կիեւի մերձակայքում ոչնչացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության երկու բարձրաստիճան աշխատակիցների: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրը։
«Կիևի մերձակայքում Ռուսաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից ոչնչացվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության երկու բարձրաստիճան սպաներ՝ գնդապետ Օլեգ Ահմեդովը և 1 - ին կարգի կապիտան Դմիտրի Սայչուկը, որը քողարկման փաստաթղթերով ներկայացվում է որպես Դմիտրի Սոկոլ»,-ասել է աղբյուրը:
Կիեւի մերձակայքում ոչնչացված Ուկրաինայի ռազմական հետախուզության աշխատակից Ահմեդովը միջազգային հետախուզման մեջ էր, հավելել է աղբյուրը:










