Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացվել է մինչև ապրիլի 25-ը


Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացվել է մինչև ապրիլի 25-ը
Մարտ 15 20:07 2022

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել է մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը, հայտարարել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

«Այսօր խորհրդարանը կրկին հավաքվել է Գերագույն Ռադայի պատերի ներսում:Մի շարք կարևոր որոշումներ են կայացվել»,- հայտնել է նա:

Նրա խոսքով՝ քննարկված օրինագծով նախատեսվում է երկրում ռազմական դրության երկարաձգում, որին կողմ է քվեարկել 343 ժողովրդական պատգամավոր։

 

«Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացվել է 2022 թվականի մարտի 26-ի 05.30-ից՝ 30 օր ժամկետով»,- ասվում է օրինագծում։

Ուկրաինայում ռազմական դրությունը մտցվել է փետրվարի 24-ին։