Կանադան ընդլայնել է սահմանափակող միջոցները Ռուսաստանի դեմ՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են ևս 15 ռուս պաշտոնյաներ․ ասվում է հյուսիսամերիկյան երկրի կառավարության տարածած հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թարմացված ցուցակի համաձայն՝ սահմանափակումների տակ են հայտնվել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովիը, ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը և Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Կասատոնովը։










