Ռուսական Առաջին ալիքի եթերում տեղի ունեցածը խուլիգանություն է․ Պեսկով


Ռուսական Առաջին ալիքի եթերում տեղի ունեցածը խուլիգանություն է․ Պեսկով
Մարտ 15 17:34 2022

Կրեմլի ներկայացուցիչ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական Առաջին ալիքի աշխատակցի քայլը որակել է խուլիգանություն,- հայտնում է «Риа новости»-ն։

«Առաջին ալիքի ուղիղ եթերում պացիֆիստական բովանդակությամբ պաստառով երևալը Կրեմլի օրակարգին չի վերաբերում։ Դա խուլիգանություն է։ Ալիքը և ովքեր պետք է դրանով կզբաղվեն, մեր անելիքը չէ»,-ասել է Պեսկովը։ 

ՌԴ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Առաջին ալիքը, ինչպես և ռուսական մյուս ալիքներ որակյալ, օպերատիվ և անաչառ տեղեկատվության չափանիշ են։  

Հիշեցնենք, որ ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում, լրատվական հաղորդման ժամանակ հեռուստաընկերության աշխատակցուհին հայտնվել է ուղիղ եթերում՝ ձեռքին պարզած հակապատերազմական հետևյալ գրությամբ պաստառ․ «Ո՛չ պատերազմին։ Կանգնեցրե՛ք պատերազմը։ Մի՛ հավատացեք քարոզչությանը»։