Արտաքին տնտեսական ճնշման պատճառով ապրանքների դեֆիցիտ կամ տեսականու կրճատում Ռուսաստանում չկա։ Այդ մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոն։
«Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում ապրանքների հետ կապված դեֆիցիտ չկա․ Ռուսաստանն ընդլայնում է բարեկամական երկրներից ներմուծնող ապրանքների ծավալը։ Ընդլայնում ենք գործընկերային հարաբերություններն այդ երկրների հետ՝ փոխադարձաբար ձեռնտու առևտուր անելով»,-ասել է Աբրամչենկոն։
ՌԴ փոխվրաչպետն ընդգծել է, որ աշխարհը չի սահմանափակվում ԱՄՆ-ով և ԵՄ-ով։
0171ՌԴ-ն պարենամթերքի հիմնական տեսակներով բավարարում է ներքին պահանջարկը և շարունակում ընդլայնել շուկան՝ ներմուծման հաշվին, որպեսզի սպառողն ընտրության լայն հնարավորությունից չզկրվի»,-եզրափակել է ՌԴ փոխվարչապետը։










