Ռուս զինվորականները լիարժեք վերահսկողություն են սահմանել Խերսոնի մարզի նկատմամբ


Ռուս զինվորականները լիարժեք վերահսկողություն են սահմանել Խերսոնի մարզի նկատմամբ
Մարտ 15 11:52 2022

Ռուս զինվորականները հատուկ օպերացիայի ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խերսոնի մարզի ողջ տարածքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ТАСС-ը։

Նա նշել է, որ ԴԺՀ զորախումբը, իր հերթին շարունակելով հարձակումը, ճեղքել է ուկրաինական կողմի պաշտպանությունն ու վերահսկողության տակ վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրը։

Հիշեցնենք, որ Ուկրաինան ռազմական հատուկ օպերացիա է անցկացնում փետրվարի 24-ից։