Ճապոնիայի ԱԳՆ-ն հրապարակել է Ռուսաստանի 17 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ցանկը, որոնց թվում են Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը, «Ренова» խմբի հիմնադիր Վիկտոր Վեկսելբերգը և գործարար Յուրի Կովալչուկի հարազատները։
Նշված բոլոր անձանց ակտիվները կսառեցվեն, իսկ երկրի քաղաքացիներին կարգելվի նրանց հետ գործարքներ կնքել։










