Ուկրաինայում բացահայտել են Զելենսկու գտնվելու վայրը


Ուկրաինայում բացահայտել են Զելենսկու գտնվելու վայրը
Մարտ 14 23:03 2022

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն բացահայտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գտնվելու վայրը։ Մեկնաբանելով երկրի ղեկավարի մայրաքաղաքից հեռանալու մասին լուրերը՝ Տիմոշենկոն ասել է, որ Զելենսկին շարունակում է մնալ Կիևում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

 

 

Նա վստահեցրել է, որ ինքը գտնվում է Բանկովա փողոցում, որտեղ գտնվում է Զելենսկու գրասենյակը։ Նրա խոսքով՝ այնտեղ են նաեւ երկրի նախագահն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը։ «Մենք տեսանյութը ձայնագրում ենք փողոցում, որպեսզի մարդիկ չհավատան կեղծիքներին»,- պարզաբանել է նա ուկրաինական «Ռադա» հեռուստաալիքի եթերում։

 

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները բազմիցս հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը և գտնվում է արտասահմանում կամ Լվովի բունկերում: