Կադիրովն «Իլոնա» է անվանել Պուտինին մարտահրավեր նետած Մասկին


Կադիրովն «Իլոնա» է անվանել Պուտինին մարտահրավեր նետած Մասկին
Մարտ 14 21:24 2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Իլոնա է անվանել է ամերիկացի գործարար Իլոն Մասկին, ով «մարտահրավեր» էր նետել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Կադիրովի կոչը հրապարակվել է նրա Telegram-ալիքում։

 

Նա նշել է, որ Մասկը չի կարող մրցել Պուտինի հետ տարբեր քաշային կարգերի պատճառով։ «Դու ռինգի կարմիր անկյունում ես՝ գործարար և թվիթթերյան բլոգեր: Կապույտում` Պուտինը` համաշխարհային քաղաքական գործիչ, ստրատեգ, սպառնալիք Արևմուտքի և ԱՄՆ-ի համար»,- պարզաբանել է հանրապետության ղեկավարը։

 

 

Կադիրովի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահը ոչ սպորտային տեսք կունենա, եթե հաղթի ավելի թույլ մրցակցին։

 

«Հետևաբար, դու պետք է մարզվես, որպեսզի նուրբ Իլոնայից դառնաս բրուտալ Իլոն»,- ասել է Չեչնիայի ղեկավարը, որից հետո Մասկին հրավիրել է մարզվել տարածաշրջանի մի քանի կենտրոններում։