Հայտնի է Դոնեցկում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով զոհերի թիվը (տեսանյութ)


Հայտնի է Դոնեցկում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով զոհերի թիվը (տեսանյութ)
Մարտ 14 21:00 2022

 

 

Դոնեցկում «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռի բեկորների ընկնելու հետեւանքով 20 մարդ է զոհվել։ Այս մասին Lenta.ru-ի թղթակցին հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքային պաշտպանության շտաբում։

Ըստ շտաբի նախնական տվյալների՝ հրթիռի բեկորների անկման հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս ինը վիրավորվել։ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը նույնպես հայտնել է, որ զոհվածների թվում կան երեխաներ։

Ավելի ուշ հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ Դոնեցկի հրետակոծությունից հետո զոհերի թիվը հասել է 23-ի, այդ թվում՝ մեկ երեխա։

 
 

Ավելի վաղ Դոնեցկի քաղաքապետ Օլեքսի Կուլեմզինը հայտնել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից արձակված «Տոչկա-Ու»-ն խոցվել է կառավարության շենքի մոտ