Ռուսաստանը մարտի 15-ից կարող է արգելել ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը


Ռուսաստանը մարտի 15-ից կարող է արգելել ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը
Մարտ 14 20:52 2022

Ռուսաստանը ժամանակավորապես կարող է արգելել ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը, այս մասին հայտնել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը, հաղորդում է interfax-ը.

«Գյուղատնտեսության նախարարությունը, Արդյունաբերության և առևտրի նախարարության հետ միասին, մշակել է կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում է ընթացիկ տարվա մարտի 15-ից մինչև հունիսի 30-ը Ռուսաստանից հիմնական հացահատիկային մշակաբույսերի արտահանման ժամանակավոր արգելք մտցնել»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում։