VKontakte-ն առաջարկել է Instagram-ից լուսանկարներ փոխանցել հատուկ հավելվածի միջոցով


VKontakte-ն առաջարկել է Instagram-ից լուսանկարներ փոխանցել հատուկ հավելվածի միջոցով
Մարտ 14 18:35 2022

Ռուսական VKontakte սոցիալական ցանցն օգտատերերին առաջարկել է Instagram-ից բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը տեղափոխել իրենց սոցիալական ցանց։ Դա կարելի է անել հատուկ հավելվածի՝ vk.com/instagram_manager-ի միջոցով: Հավելվածն ունի Instagram-ից արխիվը ներբեռնելու հրահանգներ։ Բոլոր տվյալները կպահվեն գաղտնի, ասել են ընկերությունում:

Ռուսաստանում Instagram սոցիալական ցանցը ներառվել է Ռոսկոմնադզորի արգելված կայքերի ռեգիստրում։ Արգելափակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Meta-ն, որը ներառում է Facebook-ն ու Instagram-ը, ժամանակավորապես թույլատրել է օգտատերերին բռնության կոչեր անել ռուս զինվորականների նկատմամբ։