Մենք կվերականգնենք յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր փողոց. Զելենսկի


Մենք կվերականգնենք յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր փողոց. Զելենսկի
Մարտ 14 18:14 2022

 

 

«Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները, շարունակում է հարվածել մեր քաղաքներին: Բայց մենք կվերականգնենք յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր փողոցը, յուրաքանչյուր ուկրաինացու յուրաքանչյուր տունը, բնակարանը։ Հիմա, երբ օկուպանտը դեռ մեր հողի վրա է, մենք պետք է նրան հաղթենք, ինչպես կարող ենք, պաշտպանենք քաղաքները, գյուղերը, մեր հողի յուրաքանչյուր մետրը, մեր սրտի յուրաքանչյուր հատվածը, ուկրաինական սիրտը, Ուկրաինայի հոգին։ Օգնե՛ք միմյանց, աջակցե՛ք միմյանց, պահեք պաշտպանական գիծը ևպետությունը։ Միասին մենք կհաղթենք։ Փա՛ռք Ուկրաինային»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։