|
Բաքուն պատրաստ է բանակցությունների Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի հինգ հիմնարար սկզբունքները. այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ 1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում: 2. Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում: 3. Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից: 4. Սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում: 5. Տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում: |










