Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ՝ պայմանով, որ ՀՀ-ն կընդունի 5 կետերը. Աբդուլաևա


Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ՝ պայմանով, որ ՀՀ-ն կընդունի 5 կետերը. Աբդուլաևա
Մարտ 14 12:07 2022

Բաքուն պատրաստ է առարկայական, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի հարաբերությունների կարգավորման 5 հիմնարար սկզբունքները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլիխոսնակ Լեյլա Աբդուլաևան, փոխանցում է Интерфакс-Азербайджан-ը:

«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման 5 հիմնարար սկզբունքները մի քանի օր առաջ փոխանցվել են Երևանին միջնորդների միջոցով: Երկու երկրները (Ադրբեջանն ու Հայաստանը) կարող են խաղաղ համաձայնագիր կնքել այդ սկզբունքների հիման վրա»,– ասել է Աբդուլաևան: