Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին. բանակցություններ կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը.ԱԳՆ


Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին. բանակցություններ կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը.ԱԳՆ
Մարտ 14 14:22 2022

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։