Յուվենտուսի դարպասապահը տեղափոխվեց Վալենսիա


Յուվենտուսի դարպասապահը տեղափոխվեց Վալենսիա
Հուլիս 7 22:34 2017

Իսպանական «Վալենսիան» հայտարարել է Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Նետոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

Բրազիլացու և «չղջիկների» միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականը: Ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 80 մլն եվրո:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ «Վալենսիան» Նետոյի տրանսֆերի դիմաց «ծեր սինյորային» վճարել է 7 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Նետոն «Յուվենտուս» էր տեղափոխվել «Ֆիորենտինայից»: