|
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում կրկին հիշեցրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի երկինքը փակելու անհրաժեշտության մասին: «Անցյալ տարի զգուշացրել էի ՆԱՏՕ-ին. եթե Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցներ չլինեն, նա կպատերազմի։ Մենք ճիշտ էինք... Կրկնում եմ` եթե չփակեք մեր երկինքը, ապա ժամանակի հարց է, թե երբ ռուսական հրթիռները կհայտնվեն արդեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»,- ասել է նա: |










