Ղրիմն ու Դոնբասը հաջողվել է կապել ցամաքային միջանցքով։ Այդ մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։ «Վերահսկողության տակ է վերցված Ղրիմից Մարիուպոլ տանող ավտոճանապարհը»,-ասել է նա։
Մուրադովի խոսքով՝ քանի դեռ մարտեր են ընթանում ուկրաինացի ազգայնականների հետ, այդ մայրուղին կօգնի բնակչությանը հումանիտար բեռ հասցնել Դոնեցկի ժողովրդական հանրապետության բնակչությանը։










