Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկու հետ


Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկու հետ
Մարտ 14 10:18 2022

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և ՌԴ դեմ պատժամիջոցների թեման։ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են ուժեղացնել ՌԴ դեմ պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և ձեռնարկել օգտակար նախաձեռնություններ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: