Տվյալներ չկան, որ Էրբիլի հրթիռակոծությունն ուղղված է եղել ԱՄՆ-ի դեմ․ Պետդեպ


Տվյալներ չկան, որ Էրբիլի հրթիռակոծությունն ուղղված է եղել ԱՄՆ-ի դեմ․ Պետդեպ
Մարտ 13 22:10 2022

ԱՄՆ-ի քաղաքացիներն ու օբյեկտները չեն տուժել Էրբիլի շրջանի հրթիռակոծության հետեւանքով, Վաշինգթոնը տվյալներ չունի այն մասին, որ այդ հարձակումն ուղղված է եղել Միացյալ Նահանգների դեմ: Այս մասին ասված Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ կիրակի տարածված գրավոր հայտարարության մեջ։

«ԱՄՆ - ի ոչ մի օբյեկտ չի վնասվել, իսկ աշխատակիցները չեն տուժել, եւ մենք ապացույցներ չունենք, որ հարձակումն ուղղված է եղել Միացյալ Նահանգների դեմ», - ընդգծել է նա:

Ընդ որում, հայտարարության մեջ նշվում է, որ «Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում են հրթիռային հարվածները», որոնք, ամերիկյան կողմի վարկածով, «հասցվել են Իրանից»: «Այդ հարվածները Իրաքի ինքնիշխանության աղաղակող խախտում էին», - համոզված է Փրայսը: