Ռուսաստանում սկսվել է Instagram-ի արգելափակումը


Ռուսաստանում սկսվել է Instagram-ի արգելափակումը
Մարտ 13 20:40 2022

 

Ռուսաստանում սկսվել է Instagram սոցիալական ցանցի արգելափակումը։ Ավելի վաղ Ռոսկոմնադզորը հայտնել էր, որ ցանցն անհասանելի կդառնա մարտի 13-ի լույս14-ի կեսգիշերին։ Հեռավոր Արևելքում արդեն կեսգիշեր է, ուստի տեղի բնակիչների համար սոցցանցն արդեն անհասանելի է:

Տեղացի օգտատերերը հայտնել են, որ մուտքը սոցցանց արդեն սահմանափակված է բոլոր ինտերնետ-մատակարարների կողմից, միայն Tele2-ը չի հասցրել ամբողջությամբ արգելափակել մուտքը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման նախարարությունը հայտարարել է Instagram-ի իր օգտահաշվի փակման մասին։