«Եվրոպայում ամենածանր ճգնաժամն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո». Սերբիայի նախագահ


«Եվրոպայում ամենածանր ճգնաժամն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո». Սերբիայի նախագահ
Մարտ 13 20:33 2022

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպայում ստեղծված ճգնաժամը դարձել է ամենածանրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նրա խոսքով՝ պլանավորման հորիզոնը չի գերազանցում տասը օրը:

«Գլոբալ կապիտալի շուկան գրեթե չի գործում… Դուք չգիտեք, թե ինչ է բերելու վաղվա օրը, ամեն օր նոր խնդիրներ են առաջանում… Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենավատ ճգնաժամն է»,- ասել է Վուչիչը TV Pink-ին:

Սերբիայի ղեկավարը մանրամասնել է, որ երկիրն ունի սննդի և վառելիքի բավարար պաշարներ, սակայն խնդիրներ կան ռուսական ձեռնարկություններին վճարելու հետ կապված։ Նա կարծում է, որ անհնար է չզգալ «այս մեծ հակամարտության հետևանքները»։