Աստծո անունից եմ խնդրում՝ դադարեցրե՛ք կոտորածը․ Հռոմի պապը հայտարարել է, որ ուկրաինական քաղաքները գերեզմանոցներ դառնալու վտանգի տակ են


Աստծո անունից եմ խնդրում՝ դադարեցրե՛ք կոտորածը․ Հռոմի պապը հայտարարել է, որ ուկրաինական քաղաքները գերեզմանոցներ դառնալու վտանգի տակ են
Մարտ 13 19:45 2022

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինա ներխուժումը՝ հայտարարելով, որ զինված ագրեսիան անընդունելի է։

 


Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այս մասին Հռոմի պապը հայտարարել է կիրակնօրյա աղոթքի ընթացքում՝ դիմելով հազարավոր հավաքվածներին։

Նա բարբարոսություն է համարել երեխաների ու անզեն քաղաքացիների սպանությունները, իսկ Մարիուպոլ քաղաքը« նահատակների քաղաք» է կոչել՝ կոչ անելով իրական մարդասիրական միջանցքներ ստեղծել մարդկանց տարհանելու համար։

 

«Աստծո անունից խնդրում եմ՝ դադարեցրեք կոտորածը»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի քաղաքները գերեզմանոցներ դառնալու վտանգի տակ են։

Ի դեպ, իր խոսքում Ֆրանցիսկոս պապը ոչ մի անգամ չի օգտագործել «Ռուսաստան» անունը, չնայած նրա խոսքերից արևմտյան լրատվամիջոցները եզրակացրել են, որ քննադատությունը հենց Ռուսաստանին է ուղղված։