Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում չպետք է լինի երրորդ կողմ, կարծում է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Մենք խոսում ենք խաղաղության եւ կայունության մասին ։ Բայց դրա համար Հայաստանում նույնպես պետք է ըմբռնում լինի։ Ըստ իս՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում չպետք է երրորդ կողմի անհրաժեշտություն լինի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն մեկ սեղանի շուրջ եւ բանակցություններ վարեն», - ասել է նախարարը։










