Պուտինը դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը


Պուտինը դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը
Մարտ 13 17:00 2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։

«Մենք նախանձախնդիր ենք, որպեսզի կազմակերպենք առաջնորդների հանդիպումը։ Դեռ պատերազմը սկսվելուց առաջ էլ նման ջանքեր եղել են: Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցների ժամանակ ասել է, որ դեմ չէ նման հանդիպմանը... ուկրաինական կողմը պատրաստ է։ Բելառուսում կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում։ Մյուս կողմից՝ կան այլ ուղիների ջանքեր, որոնց մենք նույնպես աջակցում ենք»,- ասել է Չավուշօղլուն՝ մամուլի ասուլիսի ժամանակ։