Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» 3-րդ փուլի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Դմիտրի Յակովենկոյին:
Պարտիայի միջնամասում մեր շախմատիստը բավական բարդ կոմբինացիա ձեռնարկեց եւ մրցակցին ստիպեց սխալվել: Ռուսաստանցի գրոսմայստերը փորձեց հավասարեցնել դիրքը, սակայն՝ ապարդյուն:
Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ մրցաշարում եւ վաստակեց 1,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա) եւ Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան), որը տարել է երկու հաղթանակ եւ վաստակել 2 միավոր:










