Ուկրաինացի փախստականներ հյուրընկալած անգլիացիները պետությունից ամսական կստանան 350ֆունտ ստերլինգ. The Guardian


Ուկրաինացի փախստականներ հյուրընկալած անգլիացիները պետությունից ամսական կստանան 350ֆունտ ստերլինգ. The Guardian
Մարտ 13 14:36 2022

The Guardian-ը գրում է, որ անգլիացիները, որոնք իրենց տանը կհյորընկալեն Ուկրաինայից ժամանած փախստականներին, պետությունից կստանան ամսական 350 ֆունտ ստերլինգ:

Դրա համար բրիտանացիները պետք է գրանցվեն կայքում, որը կսկսի աշխատել մարտի 14-ից։ Կացարան ուկրաինացիներին նրանք պետք է տրամադրեն առնվազն կես տարի։ Բնակարանի սեփականատերը եւ փախստականները կանցնեն անվտանգության ծառայությունների ստուգում: Հաղորդվում է նաև, որ ուկրաինացիներին տրվելու է երեք տարով երկրում մնալու թույլտվություն։ Նրանք կկարողանան աշխատել, նպաստներ ստանալ եւ օգտվել պետական ծառայություններից։