Այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան անգլիական «Սանդերլենդի» 6-ամյա Բրեդլի Լոուրին քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո հեռացել է կյանքից:
Լոուրին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ նախորդ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներն ու ֆուտբոլիստներն աջակցեցին նրան:
Բրեդլին ընկերացել էր «Սանդերլենդի» հարձակվող Ջերմեյն Դեֆոյի հետ:
Շաբաթվա սկզբում Դեֆոն այցելել էր հիվանդանոց և հրաժեշտ տվել փոքրիկին:










