Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 81 մարդ


Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 81 մարդ
Մարտ 13 10:45 2022

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատիժ են իրականացրել 81 մարդու նկատմամբ, որոնք մեղավոր են ճանաչվել ծանր հանցագործությունների՝ սպանության, բռնաբարության և ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը։

 

«81 դատապարտվածներից յուրաքանչյուրը մեղադրվել է տարբեր ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունների, խոշտանգումների, բռնաբարության, զենքի մաքսանենգության, հավատարմության երդում տալու օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» և «Ալ-Քաիդան» և այլ կազմավորումներ»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, նախաքննության փուլում և դատավարության ընթացքում հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներից յուրաքանչյուրին երկիրն ապահովել է փաստաբանով և երաշխավորել նրանց  իրավունքների պահպանումը Սաուդյան Արաբիայի օրենքներին համապատասխան։ Գործերը քննել է ընդհանուր առմամբ 13 դատավոր։