Բանանցը ստուգողական խաղում ոչ-ոքի խաղաց իրանական թիմի հետ


Բանանցը ստուգողական խաղում ոչ-ոքի խաղաց իրանական թիմի հետ
Հուլիս 7 20:06 2017

Իրանական «Փարս Ջոնուբին» ուսումնամարզական հավաքականի ընթացքում ստուգողական հանդիպում անցկացրեց Երևանի «Բանանցի» հետ:

Կողմերի միջև ընկերական հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ:

Մրցող թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով.

«Բանանց»՝ Արամ Հայրապետյան, Գևորգ Հովհաննիսյան, Մատվեյ Գույգանով, Նարեկ Պետրոսյան, Հակոբ Համբարձումյան, Հակոբ Հակոբյան, Ռումյան Հովսեփյան, Վահագն Այվազյան, Ալեքսանդր Ջոկովիչ, Ղուկաս Պողոսյան, Նորայր Գյոզալյան

«Փարս Ջոնուբի»՝ Մոհսեն Ֆուրուզան, Մահմեդ Թայեբի, Մոչթաբա Լոֆթի, Ֆարշադ Մուհամադի, Մեյսամ Թեյմուրի, Մեյսամ Նաղիզադե, Հուսայի Փարամին, Մեհդի Զուբյդի, Մաջիդ Ալիյարի, Էհսան Թաիդի, Էբրահիմ Սալիհի:

Հիշեցնենք, որ իրանյան ակումբն իր հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի նորաստեղծ «Արցախ» ակումբի հետ: