Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, իսկ ԵՄ–ն կսահմանի նոր պատժամիջոցներ․ Ելիսեյան պալատի աղբյուրը մանրամասներ է հայտնել Պուտին–Մակրոն–Շոլց հեռախոսազրույցից հետո


Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, իսկ ԵՄ–ն կսահմանի նոր պատժամիջոցներ․ Ելիսեյան պալատի աղբյուրը մանրամասներ է հայտնել Պուտին–Մակրոն–Շոլց հեռախոսազրույցից հետո
Մարտ 12 20:45 2022

Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, Եվրամիությունը նոր պատժամիջոց կսահմանի Ռուսաստանի համար։

 

Այս մասին հայտնում է BFM TV–ն` հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։

«ԵՄ երկրները պատրաստվում են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել որոնց մասին կհայտարարվի առաջիկա ժամերին»,–այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներից հետո, 

 

Նրա խոսքով՝ «Մոսկվան չցուցաբերեց պատերազմը դադարեցնելու ցանկություն․«Առաջիկա ժամերին մենք նոր պատժամիջոցներ կձեռնարկենք»։