Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, թե Հայաստանը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի առաջարկներին


Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, թե Հայաստանը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի առաջարկներին
Մարտ 12 19:45 2022

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի առաջարկներին,գրում է Minval.az-ը.


Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանն ունի մի շարք առաջարկներ Հայաստանին, որոնցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկն է։

«Սակայն, ցավոք, հայկական կողմը դեռ չի արձագանքել դրան»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։