|
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար։ Արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք էին, որ կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանին։ ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին։ |
ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները համակարծիք են, որ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է տարածաշրջանին․ ԱԳՆ










